ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Երեք տարի ամբողջ ուժով «վարդազարյաններին» մերժելու փոխարեն, մեզ մերժեցիք»․ Ն․ Կարապետյանց
23:30, 02.03.2021 | mamul.am
3499 | 1

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միամիտ հարցեր շարքից
Էդ որ Հեղափոխությունից ԵՐԵՔ ՏԱՐԻ հետո ԱԺ-ում իմ քայլականներով «հերոսաբար» դրել ԲԴԽ նախագահ Վարդազարյան եք «բզկտում», էդ նոր եք գլխի ընկե՞լ, որ խնդիր կա։
Լավ, նեուժելի ԵՐԵՔ ՏԱՐԱՎԱ մեջ, գոնե մեկիս կանխատեսումը/զգուշացումը/ գոնե մեկիս գոնե մի հարցազրույց չէիք տեսել։
Գիտակցո՞ւմ եք, ինչքան ողորմելի տեսք ունեիք էսօր։
Երեք տարի «դուխներդ» չհերիքեց ՈՉ ՄԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ։
Երեք տարի հենց դուք պարարտ հող ստեղծեցիք ՄԵՐ արած ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ դատական համակարգի ձեռամբ ՏԱՊԱԼԵԼՈՒ համար։
Երեք տարի ամբողջ ուժով «վարդազարյաններին» մերժելու փոխարեն, ՄԵԶ ՄԵՐԺԵՑԻՔ։
Հ․Գ․
Չմոռանաք ԲԴԽ-ի կամ հենց Վարդազարյանի ծնունդի օրը մի հատ մեդալ, մի հատ գեներալի պոգոն տաք և շնորհակալություն հայտնեք «կարմիր գծերը երբեք չանցնելու համար։
ՑԸՄՓ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր