ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ալիևը 2-րդ ղարաբաղյան պատերազմի մասնակիցներից ոչ մեկին ազգային հերոսի կոչում չի տվել». Արմեն Վարդանյան
00:40, 03.03.2021 | mamul.am
3776 | 0

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր ա, որ Ալիևը 2-րդ ղարաբաղյան պատերազմի մասնակիցներից ոչ մեկին ազգային հերոսի կոչում չի տվել: 44- օրյա պատերազմից հետո 3 հոգու շնորհվեց ազգային հերոսի կոչում, բայց նրանք ոչ մի կապ չունեին վերջին ղարաբաղյան պատերազմի հետ: Փոլադ Հաշիմովը և Իլգար Միրզաևը զոհվել են տավուշյան մարտերի ժամանակ, իսկ Իբադ Մովսում օղլի Հուսեյնովն առաջին ղարաբաղյան պատերազմի մասնակից է ու պնդում է, իբր թե նա է սպանել Մոնթե Մելքոնյանին, չնայած նույնիսկ ադրբեջանցիներն են նշում, որ դա սուտ է: Ինձ շատ ա հետաքրքրում, թե ինչու՞ վերջին պատերազմի մասնակիցներից ոչ մեկին ազգային հերոսի կոչում չի տալիս»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր