ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Դատարան դիմելու համար գանձվող պետական տուրքերը բարձրացվում են. լա՛վ եք անում, հասնում ա մեզ». Տիգրան Քեյան
23:50, 02.03.2021 | mamul.am
6239 | 0

«Վարորդի Ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհավորում եմ ձեզ ՀՊԱՐՏ, տուգանքի մատերիալ ՀՀ քաղաքացիներ ջան:
Երկրում այնպիսի իրավիճակ է, որ մարդ չի ուզում խոսել այլ խնդիրների մասին, բայց, հակասահմանադրական օրենքներ ընդունելով և դրանք հետագայում կատարելագործելով ի վնաս ՀՀ ՀՊԱՐՏ քաղաքացիների, պետք է արձանագրենք, որ այս կառավարությունը՝ պաշտպանելով վստահություն չունեցող դատական համակարգին, նոր բեռ է դնում ՀՀ ՀՊԱՐՏ քաղաքացիների վրա:
Դատարան դիմելու համար գանձվող պետական տուրքերը բարձրացվում են:
Հ.Գ լա՛վ եք անում, հասնում ա մեզ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր