ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Եթե Փաշինյանն ընտրությունների գնա և վերընտրվի՝ մենք պատմության առաջ մեղք գործած կլինենք»․ Հ․ Բագրատյան
23:55, 02.03.2021 | mamul.am
4457 | 2

«Ես այս պահին արտահերթին կողմ եմ, եթե միայն Փաշինյանը իշխանության չէ և չի մասնակցում այդ ընտրություններին։ Մի պարզ պատճառով՝ մենք Փաշինյանի գործողությունները համարում ենք անհարիր՝ պետական գործչի գործողությանը պատերազմի ընթացքում»,- «Հանրային հեռուստաընկերության» եթերում պատասխանելով Պետրոս Ղազարյանի հարցին՝ Դուք կո՞ղմ եք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ, ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։

«Մենք կարծում ենք, որ եթե Փաշինյանը ընտրությունների գնա և վերընտրվի կամ վերարտադրվի, ապա մենք պատմության առաջ մեղք գործած կլինենք։ Նա պետք է հեռանա քաղաքական դաշտից»,- հայտարարեց Հ․ Բագրատյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր