ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հակակորոնավիրուսասյին պատվաստանյութի ավելի քան 1000 չափաբաժին է փչացել սառնարանի անսարքության պատճառով
04:10, 03.03.2021 | mamul.am
11531 | 0

Ճապոնիայում հետաքննություն է սկսվել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ավելի քան 1000 չափաբաժնի սխալ պահպանության փաստով, երեքշաբթի օրը հաղորդել Է Japan Times ճապոնական թերթը՝ հղում անելով երկրի կառավարության ներկայացուցիչ Կացունոբա Կատոյին:
Pfizer/BioNTech-ի արտադրության պատվաստանյութերը, որոնք պետք է պահվեն -80-ից -60 ջերմաստիճանում, ոչ պիտանի են դարձել սառնարանի անսարքության պատճառով:
Կատոն նշել է, որ սառնարանի անսարքության հանգամանքները պարզվում են, ընկերությունը, որը տեղադրել է սառնարանները, հետաքննություն կանցկացնի և կզեկուցի այդ մասին:
Նա ասել է, որ կառավարությունն «արագ և պատշաճ կերպով» կարձագանքի՝ կախված հետաքննության արդյունքներից:
Ընդհանուր առմամաբ, փետրվարի վերջի դրությամբ Ճապոնիայում շուրջ 100 մասնագիտացված սառնարաններ են տեղադրվել COVID-19 պատվաստանյութերի պահպանման համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր