ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Կո՞ղմ եք կիսանախագահականին»․ Պետրոս Ղազարյանը՝ Հրանտ Բագրատյանին
00:29, 03.03.2021 | mamul.am
5449 | 1

Դուք կո՞ղմ եք կիսանախագահականին․ «Հանրային հեռուստաընկերության» եթերում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պատասխանելով Պետրոս Ղազարյանի հետևյալ հարցին, ասաց․ «Դա հետաքրքիր հարց է։ Ընդհանրապես ես կողմ եմ։ Ճիշտն ասած՝ ես կուզենայի երկու բան․ կա երկու տարբերակ՝ կա՛մ մենք անցնում ենք նախագահականի և նախագահը գործադիր ղեկավարն է և պատասխան է տալիս (էդ դեպքում նա պետք է ժողովրդի քվե ստանա-Հ․ Բ․), կամ էլ՝ այս համակարգը լավը չի, էստեղ պետք է ուժեղացնենք, և մենք մնում ենք պառլամենտական, բայց էականորեն ավելացնում ենք նախագահի լիազորությունները»։

Հարցին՝ կարո՞ղ եք իշխանությունների հետ կոնսուլտացիաներ անել այս հարցով, Հ ․ Բագրատյանը պատասխանեց․ «Այս իշխանությունը չի կարող դիմանալ, օրեցօր նա գլորվում է, արդեն հասարակ տնտեսական հարցերը չեն կարողանում լուծել»։

Հրանտ Բագրատյանը նշեց, որ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան և դա անցկացնի Փաշինյանը, ապա կկեղծվեն ընտրությունները․ «Նա թույլ չի տա նորմալ ընտրություններ անցկացնեն»,- համոզմունք հայտնեց ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր