ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Երբ դուք հրապարակեցիք հայտարարությունը, այդ օրը ձեր վաղեմի ընկերոջ դատական նիստի օրն էր»․ պատգամավորը՝ ԲԴԽ նախագահին
10:55, 03.03.2021 | mamul.am
3535 | 0

Այսօր ԱԺ նիստում, Վճռաբեկ Դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկելիս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, դիմելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ասաց․ «Պարո՛ն Վարդազարյան, գործընկերներս անընդհատ բերում են հիմնավոր հանգամանքներ այն մասին, թե ինչու ենք մենք կարծում, որ ձեր հայտարարությունը քաղաքական բնույթի էր։ Ես ուզում եմ այդ հանգամանքներին ավելացնել ևս մեկը․ երբ դուք հրապարակեցիք այդ հայտարարությունը, այդ օրը ձեր վաղեմի ընկերոջ՝ Արթուր Վանեցյանի դատական նիստի օրն էր»։

Իմքայլական պատգամավորի խոսքով՝ նման զուգադիպությունները թույլ չեն տալիս չմտածել, որ ԲԴԽ նախագահի կոչը քաղաքական էր։

«Երբ դուք հրապարակեցիք հայտարարությունը, այդ օրը ձեր վաղեմի ընկերոջ դատական նիստի օրն էր»․ պատգամավորը՝ ԲԴԽ նախագահին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր