ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Լավ է, որ կատարել եք ձեր տնային աշխատանքը»․ Կոնջորյանը՝ Վարդազարյանին
12:25, 03.03.2021 | mamul.am
2317 | 0

Այսօր ԱԺ նիստում, Վճռաբեկ Դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկելիս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, դիմելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ասաց․ «Պարո՛ն Վարդազարյան, գովելի է, որ դուք երեկվանից հետո կատարել եք ձեր տնային աշխատանքը, վերընթերցել եք դատական օրենսգիրքը, ԱԺ կանոնակարգ օրենքը»։

Ապա դիմելով ԲԴԽ նախագահին՝ պատգամավորը հարցրեց, թե իր հայտարարությամբ նպաստել է, որ դատական իշխանությունն ավելի բարձրանա՞, թե՞ նվազի։

«Վստահ եմ, որ իմ կոչից հետո դատական իշխանության հեղինակությունը միանշանակ բարձրացել է»,- պատասխանեց Ռուբեն Վարդազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Լավ է, որ կատարել եք ձեր տնային աշխատանքը»․ Կոնջորյանը՝ Վարդազարյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր