ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Իրաքի արևմուտքում գտնվող ռազմաբազան հրթիռակոծվել է
12:20, 03.03.2021 | mamul.am
5791 | 0

10 հրթիռ է արձակվել Իրաքի արևմուտքում գտնվող «Այն ալ-Ասադ» ռազմաբազայի ուղղությամբ, հայտնել է INA գործակալությունը՝ հղում անելով անվտանգության մարմիններում իր աղբյուրին:

«10 հրթիռ է ընկել Անբար նահանգի «Այն ալ-Ասադ» ռազմաբազայի տարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ գործակալությունը՝ հղում անելով երկրի անվտանգության մարմինների մամուլի ծառայությանը, տեղեկացրել էր, որ բազայի վրա արձակվել է 5 հրթիռ, որի հետևանքով զոհեր չեն եղել:
«Այն ալ-Ասադ» ռազմաբազան գտնվում է Բաղդադից 160 կմ հյուսիս։ Անցյալ տարվա հունիսին Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Ռասուլը հայտարարել էր, որ դա երկրի միակ ռազմաբազան է, որտեղ մնացել են միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի զինվորականներն՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր