ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ես չգիտեմ, թե դուք ինչպես, բայց իմ դուրը չի գալիս այս քննարկման մթնոլորտը»․ Հովհաննես Իգիթյան
13:40, 03.03.2021 | mamul.am
2680 | 0

Այսօր ԱԺ նիստում, Վճռաբեկ Դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկելիս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, դիմելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ասաց․ «Ես չգիտեմ, թե դուք ինչպես, բայց իմ դուրը չի գալիս այս քննարկման մթնոլորտը, հարցի էությունը, այս բոլոր հայտարարությունները՝ թե՛ իմ գործընկերների կողմից, թե՛՝ ձեր։ Ես այսպես չէի պատկերացնում ԲԴԽ նախագահի կողմից դատավորի թեկնածությունը ներկայացնելը և մեր քննարկումները»։ Իգիթյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում պետք էր մտածել դատական իշխանության կորցրած համբավը միասին վերականգնելու մասին։

«Դատական իշխանությունը քաղաքական ոլորտից պետք է բերեինք իրավական ոլորտ»,- ասաց Իգիթյանը։

«Ես եկել եմ այստեղ ընդամենը իմ գործընկերներին ԱԺ-ին ներկայացնելու, որ ընտրություն կատարվի։ Ես իրավասու չեմ թելադրել կամ խորհուրդ տալ ԱԺ-ին՝ ինձ ինչ հարցեր տա»,- նշեց ԲԴԽ նախագահը։

Մանրամասները տեսանյութում։

«Ես չգիտեմ, թե դուք ինչպես, բայց իմ դուրը չի գալիս այս քննարկման մթնոլորտը»․ Հովհաննես Իգիթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր