«Ինձ ընտրել են որպես Սոֆյա Հովսեփյան: Նույն «Ելք» դաշինքը ժամանակին, 2017 թվականի ընտրությունների ժամանակ, որպես Սոֆյա Հովսեփյան է խնդրել, որ ես մասնակցեմ: Իմ՝ Սոֆյա Հովսեփյան լինելը, վաղուց ծանոթ էր էդ մարդկանց»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով իմքայլականների այն շահարկումներին, որ Սոֆյա Հովսեփյանը «Իմ քայլի» շնորհիվ է պատգամավոր դարձել, ասաց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: «Եթե «Իմ քայլը» չլիներ, ես որևէ այլ կուսակցության կողմից իմ թեկնածությունը չէի դնի, որ ընտրվեի: Այսինքն՝ այն կուսակցության հետ եմ դրել թեկնածություն, որի հետ նպատակահարմար եմ գտել, որ ճանապարհ կանցնեմ: Երբ որ համարել եմ՝ սկսել է շեղվել այն ճանապարհից, այն նպատակից, որը որ դրել է իր առաջ, նպատակահարմար եմ գտել՝ լինել անկախ պատգամավոր, գործել իմ խղճի համաձայն: Եթե կան լավ նախագծեր, կապ չունի՝ կառավարությունն է բերում, «Իմ քայլն» է բերում, թե ընդդիմությունը, միշտ օգնել եմ, կօգնեմ: Վատ նախագծերն էլ բոյկոտել եմ, նաև՝ «Իմ քայլի» ներսում: Իմ վարքագիծը չի փոխվել ի տարբերություն իրենց»,- ասաց պատգամավորը: Մանրամասները տեսանյութում: |