ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Դավիթ Զալկալիանին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում
14:00, 03.03.2021 | mamul.am
3870 | 0

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում: Այս մասին տեղեկատվություն է տարածել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Այցի ընթացքում արտաքին գործերի նախարարը դեմ առ դեմ և ընդլայնված հանդիպում կունենա իր թուրք գործընկեր Մեվլութ Չավուշողլուի հետ, որից հետո համատեղ հայտարարություններ կարվեն լրատվամիջոցների համար:

Թուրքիա կատարած այցի ընթացքում, նախատեսվում է Դավիթ Զալկալիանիի հանդիպումը Թուրքիայի փոխնախագահ Փուաթ Օքթայի հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր