ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ինքը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ժամանակ վնգստացող դատավոր ա եղել»․ Արման Բաբաջանյան
14:15, 03.03.2021 | mamul.am
4013 | 1

Այսօր ԱԺ նիստում, Վճռաբեկ Դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկելիս ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ասաց․ «Պարո՛ն Վարդազարյան, դուք ուղղակի չգիտեք՝ ինչ ղալլաթ եք բերել ձեր գլխին՝ նոյեմբերի 15-ի հայտարարությամբ, մեկ էլ ասեմ, որ էկել եք սատանի մայլեն, քյանդրբազություն եք անում․․․ Ձեր բոլոր տեսակի պաշտպանողական հայտարարությունները կոպեկի արժեք չունեն»։

Այնուհետև պատգամավորը, դիմելով ԱԺ իշխող ուժին, ասաց․ «Ուզում եմ դիմել իշխանական ֆրակցիային՝ էս արհավիրքը դուք եք բերել ԲԴԽ։ Այսինքն՝ ոչ թե էս մարդու վաստակն ա դատական համակարգում գործել, այլ ինքը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ժամանակ վնգստացող դատավոր ա եղել, անհասկանալի պատճառով Վանեցյանի առաջադրմամբ էս պատուհասին դատական համակարգի գլխին եք դրել»։

Բաբաջանյանը, դիմելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ներկայացրեց ԱԱԾ ձայնագրությունը և ասաց․ «Սա ձեր ընկերների խոսակցությունն է։ Ես ուզում եմ կանգ առնել ամսաթվի վրա, թե երբ է տեղի ունեցել վարչապետին խփելու վերաբերյալ այս խոսակցությունը՝ նոյեմբերի 14-ին, պարո՛ն Վարդազարյան, և այն մարտակոչը, որ արել եք նոյեմբերի 15-ին, ուղղակի կապ ունի այս մտադրության հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Ինքը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ժամանակ վնգստացող դատավոր ա եղել»․ Արման Բաբաջանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր