Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 519.43, EUR 617.91, RUB 6.73, GBP 715.00
+13 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+18 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Մարտունու վարելահողերի 15 հազար հեկտարից ավելին մնացել է հակառակորդի վերահսկողության ներքո
20:50, 03.03.2021

Արցախի Մարտունու շրջանի գյուղատնտեսության ոլորտն ունի մեծ կորուստներ: Այս մասին, Մարտունու «Ամարաս» պաշտոնաթերթի փոխանցմամբ, տեղեկացնում է շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժինը՝ նշելով, որ պատերազմից հետո Մարտունու վերահսկողությունից դուրս են մնացել զգալի չափով վարելահողեր, այգիներ, դաշտեր:

«Մինչ պատերազմական գործողությունների սկսվելը, շրջանի առկա 27133.1հա վարելահողերից մշակության տակ էր դրված և օգտագործվում էր 22015հա: 5118.1հա տարբեր պատճառներով չէր օգտագործվում: Հիմնականում չէին օգտագործվում գյուղամերձ տարածքները, որի պատճառն էր անասունների բարձիթողի վիճակը, ինչի արդյունքում զգալի մեծ վնաս էին հասցվում ցանքատարածքներին, գյուղտեխնիկայի և դաշտամիջյան ճանապարհների բացակայությունը, հողերի թեքությունները:

Այսօրվա դրությամբ հակառակորդի վերահսկողության տակ է գտնվում 15792.1հա, որից` 8603.8հա վարելահող, 7188.3հա ՊՊՖ, մշակված` 6418.48հա, պարարտացված` 795հա, կատարված ցանքս` 250հա: Այգիներից` խաղողայգի` 308.29, բերքահավաք չի իրականացվել 111.75հա տարածքում, նռան այգի` 230հա, բերքահավաք չի իրականացվել 118հա տարածքում, պտղատու այգի` 62.27հա, բերքահավաք չի իրականացվել 39.94հա տարածքում:

«Մարտունու անասնաբուժական սպասարկման կայան» ՓԲԸ տնօրեն Նվեր Սաֆարյանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ունեցել ենք նաև անասնագլխաքանակի լուրջ կորուստներ»,- փոխանցում է պաշտոնաթերթը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր