ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Բոլոր չորս նախագահները պետք է կա՛մ համախմբվեն, կա՛մ քաղաքական դաշտից մաքրվեն». Ս. Հովսեփյան
14:30, 03.03.2021 | mamul.am
2564 | 0

«Այո, վարչական ռեսուրների օգտագործումը փաստ է և բավականին շատ արձագանքներ եղան մարզերից, որ նման հարցերով դիմել են և մարզպետերը և մարզերից ընտրված պատգամավորները և կազմակերպել են իրենց այսպես ասած հանրահավաքը։ Ահազանգներ ստացել եմ բոլոր տեղերից, որ իրենց հորդորում են գալ։ Ինձնից կարծիք են հարցրել, ես կարծիք չեմ ասել, որովհետև իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և իրենք պետք է որոշեն։ Եթե այսօրվա իշխանությունը, մերժելով մի վարքագիծ, շարունակում է նույն վարքագիծը, ուրեմն՝ մենք նորից հասել ենք զրոյական կետի կամ ավելի վատ վիճակում ենք»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով մարտի 1-ին Հանրապետության հրապարակում կազմակերպած հանրահավաքին, ասել է անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նա կարծիք է հայտնել, որ բոլոր չորս նախագահները, որոնք երկիրը հասցրել են այս կետին, պետք է կա՛մ համախմբվեն և երկիրը դուրս բերեն իրենց ստեղծած վիճակից, կա՛մ «մաքրվեն» քաղաքական դաշտից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր