Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 522.20, EUR 625.49, RUB 6.89, GBP 719.54
+13 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+24 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Մենք ձեզ կպաշտպանենք, ասե՛ք՝ առանց վախենալու»․ Բաբաջանյանը՝ Հայկյանցին
15:25, 03.03.2021

Այսօր ԱԺ նիստում, Վճռաբեկ Դատարանի դատավորի թեկնածու Արմեն Հայկյանցը պատասխանում է պատգամավորների հարցերին։

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով Հայկյանցին, հարցրեց, թե ինչ գնահատական կտա նա ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նոյեմբերի 15-ի հայտարարությանը։

Հայկյանցը նշեց, որ դա չի եղել ԲԴԽ-ի անունից, այլ ԲԴԽ նախագահի հայտարարությունն է եղել։

Նրա խոսքով՝ հայտարարության ԲԴԽ անդամների կողմից հայտարարության վերաբերյալ արձագանք է եղել ։

«Արձագանքը պարտադիր չէ, որ լինի հայտարարությամբ։ Այն հանգամանքը, որ պարոն Վարդազարյանը այդ հարցը չի էլ քննարկել ԲԴԽ գործընկերների հետ, դա նշանակում է, որ նա, տեղյակ լինելով մեր դիրքորոշմանը, հարգել է և հարցն ընդհանուր քննարկման չի բարձրացրել։

Ըստ Հայկյանցի՝ այն, որ ԲԴԽ անդամները հայտարարության հեղինակը չեն, արդեն իսկ արձագանք է։

«Կարելի ենթադրել, որ համաձայն չեք հայտարարության բովանդակության հետ։ Ռուբեն Վարդազարյանը ձեզ ոչինչ չի կարող անել, հանգի՛ստ եղեք, մենք ձեզ կպաշտպանենք, ասե՛ք՝ առանց վախենալու»,- ասաց Բաբաջանյանը, ինչին ի պատասխան Հայկյանցն ասաց, որ ինքը ներքին վախեր չունի, թե կարող են իր վրա ազդեցություն ունենալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Մենք ձեզ կպաշտպանենք, ասեք՝ առանց վախենալու»․ Բաբաջանյանը՝ Հայկյանցին
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր