Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 528.10, EUR 628.49, RUB 6.83, GBP 725.35
+5 °C, +6 °C ... +15 °C Վաղը`+16 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը
15:55, 03.03.2021

Մարտի 3-ին 89 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը: Անվանի արվեստագետի մահվան կապակցությամբ ստեղծվելու է թաղման կառավարական հանձնաժողով:

Մ. Աբրահամյանը ծնվել է 1932 թ. մարտի 8-ին Երևանում: Սովորել է Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, 1956 թ. ավարտել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան` Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանը: 1956 թ.-ից աշխատել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում` որպես մենակատար: 1955 թ. Պրահայի Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի ժամանակ արժանացել է 2-րդ մրցանակի և դարձել դափնեկիր: 1957 թ.-ից դասավանդել է Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական 10-ամյա դպրոցում, 1960 թ.-ից՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1981 թ-ից` պրոֆեսոր): Եղել է հայ կոմպոզիտորների բազմաթիվ երկերի առաջին կատարողը: Մենահամերգներով հանդես է եկել Ռումինիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, խորհրդային հանրապետություններում և այլուր: Արժանացել է Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման: 1973 թ. պարգևատրվել է ՀՀ պետական մրցանակով: 1963 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1980 թ.` ժողովրդական արտիստի կոչման: 2012 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Մեդեա Աբրահամյանի ընտանիքի անդամներին ու մերձավորներին: ՀՀ ժողովրդական արտիստի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր