ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Lուրեր են հասնում, որ Վճռաբեկ դատարանի նախագահը քաղաքական պաշտոնյաների հետ փակվում է աշխատասենյակում և քննարկումներ ծավալում»․ Թ. Թովմասյան
16:20, 03.03.2021 | mamul.am
2522 | 0

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԱԺ -ում, Վճռաբեկ Դատարանի դատավորի թեկնածու Արմեն Հայկյանցը պատասխանում է պատգամավորների հարցերին։

Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, դիմելով Արմեն Հայկյանցին, ասաց․

«Ոչ վաղ անցյալում այստեղ ընտրեցինք Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին, և նա էլ այդ ամբիոնից բարձր վստահեցրեց, որ որևէ քաղաքական ազդեցությունից զերծ է մնալու, բայց հիմա ինձ լուրեր են հասնում, որ նա քաղաքական պաշտոնյաների հետ մի քանի ժամով փակվում է իր աշխատասենյակում և ինչ-որ քննարկումներ է ծավալում։ Դուք, որ հավակնում եք դառնալ Վճռաբեկ դատարանի դատավոր, ինչպե՞ս եք պայքարելու, որ, օրինակ, արդարադատության նախարարը չհյուրընկալվի ձեզ և հրահանգներ չտա»։

Ի պատասխան Հայկյանցը նշեց, որ դատավորի կատեգորիան պետք է լինի անկախ, անաչառ և ենթարկվի միայն օրենքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Lուրեր են հասնում, որ Վճռաբեկ դատարանի նախագահը քաղաքական պաշտոնյաների հետ ժամերով փակվում է աշխատասենյակում և քննարկումներ ծավալում»․ Թագուհի Թովմասյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր