ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ամենայն հավանականությամբ, նոր ներկայացում է պատրաստվում. համբերենք, կտեսնենք». Սերժ Սարգսյան
17:20, 03.03.2021 | mamul.am
7215 | 1

«Նիկոլ Փաշինյանի ասածն իրականությանը համապատասխանում է ուղիղ այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, որ «Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով և այն մասին, որ «Իսկանդերը» 80-ականների զենք է»: Այս մասին այսօր Շախմատի տուն մտնելիս լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ, նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք, կտեսնենք: Մնացած հարցերին, երբ ներկայացումը դիտենք, կամ ընթացքում, կամ վերջում կպատասխանենք»,-ասաց Ս. Սարգսյանը:

«Ամենայն հավանականությամբ, նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք, կտեսնենք». Սերժ Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր