Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ վարչապետի՝ մարտի 1-ի հայտարարությանը, ըստ որի ԳՇ պետը Սերժ Սարգսյանի հրամանով է պահանջել Փաշինյանի հրաժարականը։ «Ներկայացրեք ապացույց, որ ԳՇ ղեկավարը Սերժ Սարգսյանի հրամանով է կատարել հայտարարություն ձեր հրաժարականի վերաբերյալ»,- ասաց Մարուքյանը՝ դիմելով վարչապետին։ Նիկոլ Փաշինյանի փոխարեն ԼՀԿ ղեկավարին պատասխանեց փոխվարչապետ Ավինյանը՝ նշելով, որ վարչապետի հայտարարությունները հավելյալ պարզաբանման կարիք չունեն։ «Պարոն վարչապետը դահլիճում է, ես զարմանում եմ՝ ինչի՞ ինքը հարցին չի պատասխանում»,- ասաց Մարուքյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ |