ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Բանակցություններ են ընթանում, որ «Boeing» օդանավն այսօր վերադառնա Երևան». Ավինյան
18:45, 03.03.2021 | mamul.am
3056 | 0

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ անհետացած «Boeing» օդանավին։

«Թռիչքի վերգետնյա սպասարկման, թռիչքի կազմակերպման և թույլտվությունների ստացման գործընթացի պատասխանատուն հանդիսանում է միայն ու միայն շահագործող ավիաընկերությունը։ Թե՛ օդաչուական անձնակազմի, թե՛ իրանական կողմի ավիացիոն իշխանությունների հավաստիացմամբ՝ վայրէջքը կրել է տեխնիկական բնույթ։ Ըստ նախնական տեղեկատվության՝ եղել են վառելիքի հետ կապված խնդիրներ։ Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավն այսօր վերադառնա Երևան»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր