ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ՔԿ-ն ծանուցագիր է ուղարկել Վազգեն Մանուկյանին. նա մեղադրվում է 301 հոդվածով
19:20, 03.03.2021 | mamul.am
5438 | 4

Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին Քննչական կոմիտեն ծանուցագիր է ուղարկել։ Այս մասին քիչ առաջ հայտնեց ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը. «Քննչական կոմիտեն Վազգեն Մանուկյանին մեղադրյալ է դարձրել մի շատ հայտնի հոդվածով։ Արդեն չեմ հիշում՝ «Հայրենիքի փրկության շարժման» քանի անդամի վրա Քննչական կոմիտեն կարել է էդ հոդվածը՝ 301 հոդված», - Բաղրամյան պողոտայում հայտարարեց Մանուկյանը։

Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանի արած հայտարարությունների կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում հարուցվել էր քրգործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
Գործն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու նպատակով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր