Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 519.43, EUR 617.91, RUB 6.73, GBP 715.00
+13 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+18 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Թուրքի լամուկներն այսօրվանից սկսել են խրամատներ փորել». Մենուա Հովսեփյան
20:15, 03.03.2021

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ֆոյսբուքյան իր էջում գրել է. «Հայե՜ր, ուշքի եկեք…
Այս ապիկար և թլպատված իշխանությունը և սատանային վաճառված իշխանիկներն ասում էին, որ Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը մեր և թշնամու կողմից սահմանապահներն են հսկելու, կարիք չկա խրամատավորվելու։
Բայց արի ու տես, որ թուրքի լամուկներն այսօրվանից սկսել են խրամատներ փորել. դա նշանակում է, որ թշնամին իրականացնում է դիրքերի ամրապնդում և gps-ով գծված սահմանների հստակեցում, դա նշանակում է, որ թշնամին ճանապարհները հատում է ու պատրաստվում պատերազմի։
Ցավոք իշխանությունը տարված է ոչ թե հայ ժողովրդի, այլ բացառապես իր թիմի փրկությամբ հայ ժողովրդի արյան ու հայրենիքի հաշվին… Դրա վառ ապացույցն են «մարդահավաք» հանրահավաքները, գործից անտեղյակ և տարրական գրագիտությունից հեռու մարդկանց պաշտոններ «նվիրաբերելը», սեփական թիմակիցների կաշառքն ու թալանը կոծկելը… Էլ ո՞րն ասեմ…
Հայե՜ր, ուշքի եկեք»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր