ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Օնիկ Գասպարյանը 2008-ին ծառայություն է մատուցել Ռոբերտ Քոչարյանի վարչակազմին». Սեդա Սաֆարյան
21:45, 03.03.2021 | mamul.am
7773 | 2

Փաստաբան Սեդա Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի եթերում պատասխանելով հարցին, թե Օնիկ Գասպարյանն ի՞նչ կապ ունի «Մարտի 1»-ի գործին, ասել է. «Եթե ուզում ենք պարզել, թե ինչու այս օրերին ըմբոստացավ Օնիկ Գասպարյանը, ապա պետք է պարզենք, թե որտեղ էր նա գտնվում 2008 թվականին և ինչ գործունեությամբ էր զբաղվում։ Չեմ ուզում Օնիկ Գասպարյանի անձի բնութագիրը մի կողմ դնել, որովհետև գիտեմ, որ նա շատ լավ զինվորական է եղել, և շատ ցավում եմ, որ հայրենիքի համար շատ բան արած՝ պատերազմին մասնակցած ու հաշմանդամություն ստացած և Զինված ուժերում ծանրակշիռ դեր ունեցած զինվորականին կարողացան դրդել, որպեսզի նա խախտի օրենքը։

Օնիկ Գասպարյանը 2008 թվականին ևս ծառայություն է մատուցել Ռոբերտ Քոչարյանի վարչակազմին։ Այդ ծառայությունը դրսևորվել է նրանով, որ քրեական գործով առկա են ցուցմունքներ, հարցաքննվել է նաև ինքը՝ Օնիկ Գասպարյանը։ Այն անձինք, որոնք այսօր հայտարարություն են արել ու գտել են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է վարչապետի պաշտոնից հեռանա, պատերազմի տխուր ավարտից հետո պետք է հավաքվեին ու միասին հեռանային»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր