ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ամեն ինչ Օնիկ Գասպարյանի գլխին է ջարդվելու». Արամ Սարգսյան
00:15, 04.03.2021 | mamul.am
8149 | 0

«Հանրապետություն» կուսակվության նախագահ Արամ Սարգսյանն այսօր «24 TV»-ի եթերում նշել է, որ ԳՇ աղմկահարույց հայտարարությունը, որը իշխանության կողմից որակվեց որպես «հեղաշրջման փորձ», գործող քաղաքական իրավիճակի հետևանք է:

«Քաղաքական խնդիրներ են առաջացել, որոնք չեն լուծել քաղաքական գործիչները և այդ չլուծվածության խնդիրը բերել, հասցրել են բանակին: Եվ բանակին կա՛մ դրդել են, կա՛մ ստիպված մտել է դրա մեջ»,- ասել է Սարգսյանը:

Ըստ քաղաքական գործչի՝ ամեն ինչ զինվորականության, Օնիկ Գասպարյանի գլխին է ջարդվելու։ Նա չի մնա՝ ով էլ լինի իշխանության։ Հիմնավորելով իր խոսքը՝ Սարգսյանն ասել է. «2008 թվականի մարտի 1-ին զորքերը քաղաք իջեցնողն ու հրահանգ տվողն ասաց, որ դրա հետ կապ չունի։ Այն արել է Միքայել Հարությունյանը (խմբ․՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար, Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալ)։ Կարծում եմ, որ մեկ շաբաթ հետո այդ հարթակի մարդիկ կամ նրանց թիկունքում կանգնածներն ասելու են նույնն Օնիկ Գասպարյանի մասին։ Վաղն ամեն ինչ զինվորականների գլխին է ջարդվելու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ամեն ինչ Օնիկ Գասպարյանի գլխին է ջարդվելու». Արամ Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր