ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ռուսը նպատակային հանձնել տվեց Շուշին». Շանթ Հարությունյան
00:50, 04.03.2021 | mamul.am
14231 | 0

«Գեներալիտետի ընդվզումը Ռուսաստանի հրահանգով էր, որ դուրս եկան վարչապետի դեմ»,- «Ա1+»-ի եթերում ասել է «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը:

Ըստ Հարությունյանի՝ Ռուսաստանն է նպատակային հանձնել տվել Շուշին. «Խաղաղապահ զորքը նախատեսված չէ նրա համար, որ կանգնի տարածքները բաժանելու համար, այն նախատեսված ա՝ էթնիկ անվտանգությունն ապահովելու համար...: Խաղաղապահ զորք մենակ կարա լինի էնտեղ, որտեղ կա խառը ազգաբնակչություն: Դրա համար պետք էր, որ նրանք ներխուժեին ԼՂԻՄ-ի տարածք ու հետագայում էլ ադրբեջանցիների համար սարքեին դարձի խնդիր, որպեսզի խաղաղապահ զորք մտնելու իրավունքը կարողանար ռուսն օգտագործել: Դրա համար նպատակային հանձնել տվեցին Շուշին»,- հայտարարել է Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ռուսը նպատակային հանձնել տվեց Շուշին». Շանթ Հարությունյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր