Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկրի ղեկավարի անվտանգությունը պետք է ապահովել՝ անկախ նրանից, թե ինչ որակի անձ է նստած այդ աթոռին։ Բայց դեմոնստրատիվ սնայպերների փողը ուղղել ժողովրդի կողմը, դա արդեն շատ էժանագին քայլ է, վախկոտի քայլ է։ Կարելի էր այնպես ապահովել անվտանգությունը, որ այդ ամենը չերևար։ |