ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Փրկել Արցախի մշակութային-հոգևոր ժառանգությունը». Նաիրա Զոհրաբյան
09:30, 04.03.2021 | mamul.am
1993 | 0

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փրկել Արցախի մշակութային-հոգևոր ժառանգությունը

Հայկական լեռնաշխարհի և հարակից տարածքների ժողովուրդների քրիստոնեական պատմամշակութային ժառանգության շուրջ բավականին լուրջ գիտաժողով էր կազմակերպել Եվրոպայի Հայկական միությունների ֆորումը՝ Հայ առաքելական եկեղեցու և Վիեննայի քաղաքական և տնտեսական վերլուծությունների և կանխատեսումների կենտրոնի հետ համատեղ։

Քննարկման հիմնական թեման արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հսկայական պատմամշակութային ժառանգության պահպանումն էր ադրբեջանական վանդալիզմից։

Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանման մասին բավականին լուրջ վերլուծություններով և առաջարկներով հանդես եկան Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին, բարոնեսա Քերոլայն Քոքսը, Պարգև Սրբազանը, Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին, Երոպահայերի միության նախագահ Աշոտ Գրիգորյանն ու համաշխարհային համբավի բազմաթիվ այլ մշակութաբաններ։

Արցախյան վերջին պատերազմից հետո հայկական տարածքների օկուպացիայի արդյունքում Ադրբեջանի վերահոսկողության տակ են են անցել 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտը, Ազոխի քարանձավը, Նոր Կարմիրավանը, Կերենի հնությունները, բազմաթիվ ամրոցներ և հոգևոր կենտրոններ։ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Արցախի 8 պետական թանգարաններ՝ 19 հազար 311 բացառիկ նմուշներով, ինչպես նաև՝ գորգերի և հայկական դրամի Շուշիի մասնավոր թանգարանները։

Պատերազմի օրերին և դրանից հետո ադրբեջանական պետական վանդալները պղծեցին եկեղեցիները, գերեզմաններն ու խաչքարերը, շարունակեցին «ալբանացնել» հայկական մշակութային և հոգևոր ժառանգությունը։

Գիտաժողովն ադրբեջանական վանդալիզմի փաստերն ու Արցախում համաշխարհային մշակույթի ֆանտաստիկ կողոթները փրկելու ողջ փաստական նյութերը ներկայացնելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և միջազգային բոլոր կառույցներին՝ պահանջելով անհապաղ դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներ և միազգային վերեհսկողության տակ առնել Արցախի մշակութային և հոգևոր ժառանգությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր