ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Թուրքական ապրանքների ներմուծումը շարունակվում է՝ արգելքը շրջանցելով. «Ժամանակ»
09:50, 04.03.2021 | mamul.am
6530 | 0

«Ժամանակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը որոշ ժամանակ դեռ պետք է պահպանվի, որը կօգնի հայ տնտեսվարողներին զարգացնել իրենց բիզնեսը:

Չնայած պաշտոնական արգելքին, թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան շարունակվում է, դրանք ուղղակի բերվում են փոխված պիտակներով, որտեղ արտադրության վայրը նշված չէ կամ նշված է այլ երկիր: Ապրանքները սկզբում բերվում են Վրաստան, իսկ այնտեղից ներմուծվում Հայաստան: Ներմուծողները մի փոքր դժվարություն են ունենում ծագման երկիրը թաքցնելու հարցում, բայց կարևորը արգելքը շրջանցելն է»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր