Mamul.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 522.37, EUR 635.31, RUB 7.06, GBP 735.97
+16 °C, +5 °C ... +18 °C Վաղը`+25 °C
Փոմփեոն չի բացառել, որ 2024-ին կառաջադրվի նախագահի պաշտոնում
10:35, 04.03.2021

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Փոմփեոն չի բացառում 2024 թվականին նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը, եթե նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չառաջադրի իր թեկնածությունը:

«Ես միշտ պատրաստ եմ եղել պայքարի։ Ես մտածում եմ Ամերիկայի մասին։ Միասին՝ մենք վաղուց պահպանողական շարժման մի մասն ենք։ Ես ձգտում եմ շարունակել նույն ոգով»,- Fox News հեռուստաալիքի եթերում Փոմփեոն պատասխանել է այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ նա մասնակցի նախագահական ընտրություններին, եթե Թրամփը չառաջադրվի։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հնարավոր է որոշի կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում։ Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Թրամփը լրջորեն դիտարկում է այդ հնարավորությունը։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր