ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Երբ ընկերս դիմում գրեց, ասում էր՝ ամաչում եմ ինչ-որ մի տեղ ասեմ, որ դատավոր եմ»․ Արսեն Մկրտչյան
11:25, 04.03.2021 | mamul.am
3011 | 0

Այսօր ԱԺ նիստում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը դիմելով դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանին նկատեց, որ այսօր դատական իշխանությունն ունի նոր դատավորներով համալրվելու խնդիր։ Հարցին, թե ինչպես կարելի է հաղթահարել խնդիրը, Արսեն Մկրտչյանը պատասխանեց, որ խնդիրը հաղթահարելի է՝ միաժամանակ նշելով, որ դատական համակարգից հեռացող դատավորներ դեռ, այնուամենայնիվ, կլինեն։

«Ես դա շատ ծանր եմ տանում։ Մի քանի տարի առաջ, երբ որ իմ ընկերը դիմում գրեց հրաժարվելու համար, պատճառը հետևյալն էր․ ասում էր՝ ամաչում ես ինչ-որ մի տեղ ասես, որ դատավոր ես»

Ապա դիմելով ԱԺ պատգամավորներին՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանն ասաց․

«Հարգելի՛ պատգամավորներ, այս երկօրյա քննարկման ընթացքում դուք դասակարգեցիք դատավորներին, դասակարգեցիք անձանց իրավունքը, և այս ամենից հետո համոզված եմ, որ սրանից հետո նորից կունենանք դատավորների խնդիրներ, և մարդիկ չեն ուզի դառնալ դատավոր․․․ Ես զարմանում եմ, նույնիսկ ասում են՝ արտասահմանից դատավորներ բերենք, թող աշխատեն։ Իսկ մեր լավագույն իրավաբաններին կարողանո՞ւմ ենք խրախուսել, որ գան և դատավոր աշխատեն․․․»։

«Երբ ընկերս դիմում գրեց, ասում էր՝ ամաչում եմ ինչ-որ մի տեղ ասեմ, որ դատավոր եմ»․ Արսեն Մկրտչյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր