Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մեր դիրքորոշումը հավասարակշռված է, հստակ և միանշանակ, որի վրա մենք հիմնվում ենք և՛ արտաքին աշխարհի հետ մեր հարաբերություններում, և՛ մեր արտաքին քաղաքականության մեջ։ Դա ինքնիշխան պետության ներքին գործն է, այդ պետությունում քաղաքական գործընթացը, այլ գնահատականներ լինել չեն կարող»,- ասել է Զախարովան։ «Կան տարբեր քաղաքագիտական գնահատականներ, բայց մեր դիրքորոշումն անփոփոխ է»,- հավելել է նա: |