ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Լիլիթ Մակունցը՝ դիպուկահարների մասին
16:30, 04.03.2021 | mamul.am
5229 | 0

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձավ երեկ ԱԺ շենքում դիպուկահարների առկայությանը։

«Վստահ եմ, հիշում եք, որ նախօրեին ոստիկանությունը հրապարակել էր սադրանքների հետ կապված տեղեկատվություն, որ ստացել էին իրենք։ Կարծում եմ, դիպուկահարների առկայությունը դրանով պայմանավորված միջոցառումների ցանկում է եղել»,- հայտարարեց Մակունցը։

«Անվտանգության հետ կապված՝ որոշումների կայացումը մեր դաշտում չէ և իրավապահ մարմիններն իրենք են, իրավիճակը գնահատելով կամ իրենց ունեցած տեղեկատվության հիման վրա, միջոցառումներ ձեռնարկում»,- հավելեց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր