Ընթանում է «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի՝ վերաբացված գործով դատական նիստը: Հիշեցնենք՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում էր կայացրել բավարարել դատախազության բողոքը և 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում կատարված Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործն ուղարկել էր ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննություն կատարելու համար։ |