ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Պետք է մեզ դիրքավորենք կույր խելագարի դիրքից և ասենք, որ մեզ ոչ մի աջակցություն պետք չէ»․ Վարուժան Ավետիսյան
18:52, 04.03.2021 | mamul.am
2850 | 0

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի հանրահավաքի ժամանակ Վարուժան Ավետիսյանն անդրադարձավ Բևեռի՝ երեկ արած՝ ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ դաշնակցի կարգավիճակ ստանալու անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությանը՝ նշելով, որ ընթերցողի կողմից այն միգուցե «լավ չի հասկացվել»։

«Մենք տեսնում ենք, որ կան այնպիսի մեկնաբանություններ, որ վաղուց որդեգրած մեր հայակենտրոնության դիրքից շեղվում ենք, և փորձում ենք այս անգամ էլ մեկ ուրիշի, եթե հիմա Ռուսաստանի գաղութ ենք, հիմա էլ՝ մեկ ուրիշի գաղութ դառնալ։ Հետաքրքիր է՝ ընթերցվե՞լ է մեր հայտարարությունը նման մեկնաբանություններ գրելուց առաջ, հասկացվե՞լ է, թե ոչ․ սա բավականին ուշագրավ հանգամանք է»,- նկատեց Վ․ Ավետիսյանը։

Հստակեցնելով հայտարարության միտքը, նա ասաց․ «Այնտեղ հստակ անդրադարձ կա, որ անգամ ԱՄՆ-ի նման գերհզոր պետությունը ձգտում է հնարավորինս շատ դաշնակիցներ ունենալ։ Այդ ինչպե՞ս է՝ ԱՄՆ-ին դաշնակիցներ պետք են, մեզ պետք չեն։ Սա ամենևին չի նշանակում, որ մենք չենք ապավինում մեր ուժին, որ մեզ համար անվտանգության հիմնական երաշխիքը Հայաստան պետությունը չէ, մեր պաշտպանական համակարգը չէ և մեր ժողովուրդն ու ազգը չէ, այլ օտարներն են»,- ասաց Ավետիսյանը՝ շարունակելով․ «Այն պայմաններում, երբ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի եռյակ դաշինքը մեր աչքի առաջ խլեց Արցախը և այժմ էլ շարունակում է պլանավորված կերպով խժռել մեր ինքնիշխանությունը, երբ իրապես պետություն, համարյա զրոյից պաշտպանական համակարգ ստեղծելու խնդիրների առաջ ենք կանգնած, մենք պետք է մեզ դիրքավորենք կույր խելագարի դիրքից և ասենք, որ մեզ ոչ մի աջակցություն պետք չէ, և մենք ընդամենը 2 մլն բնակչությամբ այս ահռելի ուժի առաջ կարող ենք կանգնել և դիմակայել»։

Վ․ Ավետիսյանը նշեց, որ ուզում ենք հրաժարվել ԱՄՆ-ի պես գերհզոր պետության աջակցությունից հանուն այն բանի, որ ոմանք բավարար քաղաքական հասունություն չունեն։ Նա հորդորեց ազատվել գաղութային մտածողության կապանքներից և մտածեն պետականորեն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր