ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
IDBank-ը պատերազմական գործողությունների մասնակից իր հաճախորդներին խնդրում է մինչև մարտի 31-ը դիմել բանկ
18:55, 04.03.2021 | mamul.am
7851 | 0

IDBank-ը պատերազմական գործողություններին մասնակից իր հաճախորդներին խնդրում է մինչև սույն թվականի մարտի 31-ը բանկ ներկայացնել դիմում և պատերազմին մասնակցելու վերաբերյալ զինկոմիսարիատի կողմից տրամադրված տեղեկանք՝ մինչ այս դրանք ներկայացրած չլինելու դեպքում։

Հիշեցնենք, որ բանկը պատերազմական գործողությունների մասնակիցներին, անհետ կորած և վիրավորում ստացած հաճախորդներին անհատական մոտեցում է ցուցաբերում՝ հնարավորինս մեղմելու ֆինանսական և այլ դժվարությունները։ Բանկի ողջ անձնակազմը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր