ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Քոչարյանի ինքնախոստովանությունը՝ հանցավոր անտեղյակության մասին»․ Էդգար Առաքելյան
20:45, 04.03.2021 | mamul.am
6594 | 0

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քոչարյանի ինքնախոստովանությունը՝ հանցավոր անտեղյակության մասին
Քոչարյանը հայտարարել է, թե Սորոսի արժեքները Հայաստանը տանում են ինքնաոչնչացման։ Լրագրողի այն դիտարկմանը, թե Հայաստանում Սորոսի հիմնադրամը բացվել է հենց իր նախագահության շրջանում, Քոչարյանը նշել է, թե ընդհանրապես տեղյակ չի եղել այդ մասին։
Քոչարյանի ասածից կարելի է ենթադրել, որ Հայաստանում իր նախագահության տարիներին հիմնվել է երկիրն ինքնաոչնչացման տանող մի կառույց, որի մասին ինքն ընդհանրապես տեղյակ չի եղել։ Սա այլ բան չէ, քան պետության նախկին ղեկավարի կողմից հանցավոր անտեղյակության մասին ինքնախոստովանություն։
Ի դեպ, Քոչարյանը նախկինում հայտարարել է, որ ինքը տեղյակ չի եղել նաև մարտի 1-ի գործով հայտնի 0038 գաղտնի հրամանի մասին, նա տեղյակ չի եղել նաև հոկտեմբերի 27-ի՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին...
Հարց, իսկ Քոչարյանը տեղյա՞կ է եղել, որ ինքը երկրի նախագահն է ու այդ ամենի համար առաջին պատասխանատուն, իսկ երկրի ու պետականության դեմ տեղի ունեցած բախտորոշ իրադարձություններից, իր պնդմամբ, անտեղյակ լինելն իրեն չի ազատում դրանց հետևանքների համար պատասխանատվություն կրելուց։ Ու այս անտեղյակ մարդը խոսում է պետության անվտանգության, արդյունավետ կառավարման ու կրկին իշխանության գալու մասին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր