Mamul.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 521.04, EUR 625.46, RUB 6.97, GBP 723.93
+8 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+20 °C
«Ինչպես արցախցուն դավաճանեցինք, այսօր էլ դավաճանում ենք սյունեցուն»․ Ավետիք Իշխանյան
23:05, 04.03.2021

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԲԱՐՔԵՐԻ ԱՆԿՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Հետևում ես լրահոսին և թվում է, որ ինչ որ մղձավանջային հեքիաթում ես ապրում։ Սյունիքում տագնապալի վիճակ է, ադրբեջանցիները քայլ առ քայլ գրավում են Հայաստանը, դիրքերն ամրապնդում, ռազմա-ինժեներական աշխատանքներ իրականացնում, խրամատներ փորում։ Ինչպես արցախցուն դավաճանեցինք, այսօր էլ այո՝ դավաճանում ենք սյունեցուն, վա՞ղը․․․
Եվ այս ամենի ֆոնին, ԱԺ-ն նիստ է գումարում, ինչ-որ տխմար հարցեր քննարկում, պատգամավոր կոչեցյալները հարցեր են տալիս, ելույթներ ունենում, «զայրանում», նաև ժպտում և կատակում։ Կարծես ոչինչ չի եղել, կարծես պատերազմը տանուլ չեն տվել, կարծես Արցախը չեն հանձնել, կարծես հազարավոր զոհեր չեն տվել, կարծես գերիներ չունենք, իսկ Սյունի՞քը։
Սրանք, (այո՝ սրանք, ոչ թե նրանք) և սրանց ողորմելի կուռքը, բացի իրենց բարեկեցությունից, որևէ այլ արժեք, զգացմունք՝ հայրենիք, խիղճ, գթասրտություն, սեր չունեն։ Ամեն դեպքում, կեցցե բռնապետիկը, որ կարողացել է մանրազնին քննել և ընտրել նման անիմաստ երկոտանի արարածներին՝ որպես պատգամավոր-նախարար- խամաճիկներ, որոնք հանուն կուռքի և սեփական բարեկեցության պատրաստ են զոհաբերել ամեն ինչ՝ ընկերներ, ծնողներ, հայրենիք։
Ե՞րբ հասանք բարքերի այս աստիճան անկման, թե՞ ուղղակի այն 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունն ուղղակի բացահայտեց»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր