ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Թուրքիայում ավիաաղետից զոհվել է գեներալն, ով կազմել էր Արցախում Ադրբեջանին հաղթանակ բերած մարտավարությունը
21:40, 04.03.2021 | mamul.am
25227 | 1

Թուրքիայում 9 զինվորական է զոհվել ռազմական ուղղաթիռի կործանման պատճառով: Ավիաաղետը տեղի է ունեցել երկրի արևելքում, պատճառների մասին դեռևս հստակ տեղեկատվություն չկա: Ըստ վարկածներից մեկի, ուղղաթիռը թռչելիս է եղել դեպի Իրաքյան Քուրդիստան, որտեղ թուրքերը վերջերս իրականացրել են այսպես կոչված «հակաահաբեկչական» գործողություններ:

Հայտնի է, որ զոհերի թվում է գեներալ-լեյտենանտ, կորպուսի հրամանատար Օսման Էրբաշը:

Զոհված թուրք գեներալը կանգած է եղել «Բայրաքթարներ»-ի ստեղծման ակունքներում: Այս մասին իր թելեգրամ-ալիքում գրել է Էրդողանի փեսան՝ անօդաչուներ արտադրող ընկերության տնօրեն Սելջուկ Բայրաքթարը:

Նա շեշտել է, որ մտերիմ է եղել գեներալ Օսման Էրբաշի հետ ավելի քան 10 տարի: Ըստ WarGonzo-ի, Թուրքիայում Էրբաշին համարում էին այն մարտավարության հեղինակներից մեկը, որի շնորհիվ Ադրբեջանը կարողացավ հաջողության հասնել Լեռնային Ղարաբաղում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր