ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Քաղաքականությունը հանցավոր է, երբ դրանում չկա ազգային բաղադրիչ»․ Գևորգ Գալստյան
00:05, 05.03.2021 | mamul.am
2277 | 0

Քաղաքագետ, «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ի մասնակից Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախկինների և ներկաների հանդեպ տիրող անվստահությունը չպետք է տարածվի ազգային շարժման վրա:
Բնականաբար, այդ երկուսն իրենց տրված հնարավորությունը չեն օգտագործել ի նպաստ ազգի և պետության, նրանց հանդեպ գոյություն ունեցող և գերակշռող անվստահությունն ու հակակրանքը, եթե ոչ ատելությունը, միանշանակ արդարացի է, բայց ազգը չի կարող մնալ առանց քաղաքական ապագայի, քանի որ դա կարող է հանգեցնել պետության (կամ այն ինչ մնացել է պետությունից) կորստի:
Անհրաժետ է քաղաքականապես կազմակերպվել: Ցավոք սրտի պետության ստեղծման և պահպանման էությունը ենթադրում է քաղաքական պայքար:
Չի կարելի խորշել քաղաքականությունից միայն այն բանի համար, որ դրանով հիմնականում, հատկապես Հայաստանում, իբր զբաղվել կամ զբաղվում են խորշելի դեմքեր:
Քաղաքականությունը խորշելի է և հանցավոր, երբ դրանում չկա ազգային բաղադրիչ:
Ցավոք, այս տարիների ընթացքում պետությունը ղեկավարվել է ազգային բովանդակություն չունեցող քաղաքականությամբ և հանցավոր մեթոդներով:
Այսօր ազգի քաղաքական կազմակերպվածության հրամայական է առաջացել, որը շրջանցելու համար շատ մեծ և դառը գին ենք վճարելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր