ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն «Շահումյանցի Ժիրոն»
23:20, 04.03.2021 | mamul.am
10806 | 0

Այսօր՝ մարտի 4-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, Էջմիածին քաղաքում իրականացրել են «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ և օրենքով գողերի տաք տաք վնասազերծում» օպերացիան: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Նշվում է, որ Վաղաշապատի ոստիկանները րոպեների ընթացքում Էջմիածին քաղաքում հայտնի «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել թվով 15 անձի:

Բերման եթարկվածներից երկուսը օրենքով գողեր են. նրանք են՝ «Լեննականցի Զապ»-ն ու «Շահումյանցի Ժիրո»-ն, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ են: Նրանք եղել են Lexus մակնիշի ռուսական համարանիշներով, Toyota Land Cruiser, Porsche Panamera, BMW մակնիշի ավտոմեքենաներով, որոնք նույնպես տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Բերման է ենթարկվել նաև քրեական հեղինակություն «Շահումյանցի Ժիրոն»
Բերման է ենթարկվել նաև քրեական հեղինակություն «Շահումյանցի Ժիրոն»
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր