ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
250 Մվտ հզորությամբ ՋԷԿ-ը շահագործման կհանձնվի 2021 թվականին. ծրագիրը հետաձգվել է
23:40, 04.03.2021 | mamul.am
2659 | 0

Լրատվականներից մեկը, հղում անելով կառավարության այսօրվա նիստում հաստատված ներդրումային համաձայնագրում փոփոխությունների նախագծին, գրել է, որ Իտալական «Ռենկո» ընկերության` 2018թ–ի մայիսին խոստացած 300 մլն դոլարի ներդրումն անորոշ ժամանակով հետաձգվել է, այն Երևանում նոր՝ 250 Մվտ հզորությամբ ՋԷԿ-ը արդեն պետք է կառուցված լիներ և ապահովեր 1000 նոր աշխատատեղեր։ Լրագրողը` հղում անելով նախագծի հիմնավորումներին, գրում է, որ նախագծում ներդրումային ծրագրի իրականացման նոր ժամկետ ֆիքսված չէ։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ նախագծում ՋԷԿ-ի շահագործման ամսաթիվը նշված է։

Այսպես, մարտի 4-ի կառավարության նիստի օրակարգում ՋԷԿ-ի կառուցման ներդրումային ծրագիրը 16-րդն է, որին կա կցված 4 փաստաթուղթ։ Նախագծում նշված է, որ որոշվում է հավանություն տալ համաձայնագրում փոփոխություններ կատարելուն՝ համաձայն հավելվածի։ Հավելվածի 1-ին հոդվածի 2-րդ կետն էլ իր հերթին սահմանում է՝ «Նախատեսված Կոմերցիոն Շահագործման Ամսաթիվ» նշանակել 2021 թվականի օգոստոսի 24-ը:

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ է հաստատել նաև «Ռենկո» ընկերության տնօրենի տեղակալ Գեղամ Բակլաչևի հետ։ Վերջինս նշել է, որ ներդրումային ծրագրի անժամկետ հետաձգման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր