«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը հանրային քննարկման է դրել նախագիծ, որով առաջարկվում է պետական պահպանության ծառայությանը տալ վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ՝ այն դուրս բերելով ԱԱԾ մարմինների համակարգից: Սա այն ծառայությունն է, որն ապահովում է վարչապետի և նրա ընտանիքի անվտանգությունը։ Պահպանության ծառայության հիմնական նպատակներն ու խնդիրներն են՝ «պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգը կանխատեսելը և բացահայտելը, սպառնալիքների կանխարգելման համար համալիր միջոցառումներ իրականացնելը» և այլն»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |