ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Ոստիկաններն այս տարի 2 անգամ պարգևավճար են ստացել. «Ժողովուրդ»
09:10, 05.03.2021 | mamul.am
5068 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեզ տեղեկություններ էին հասել, որ Ոստիկանության աշխատակիցները այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:

«ժողովուրդ» օրաթերթը գրավոր հար­ցում էր ուղարկել Ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:
Ոստիկանության լրատվական ծառայությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պե­տական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով:

Ստացվում է՝ Ոստիկանության աշխատակիցներն, իսկապես, պարգևատրվել են երկու անգամ՝ մեկ անգամ՝ հունվար ամս­վա համար, մեկ անգամ էլ՝ արդեն միանվագ»:

Մաանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր