ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Հոնորարի կեսը փոխանցելու եմ Նիկոլին». Նաիրա Զոհրաբյան
10:10, 05.03.2021 | mamul.am
4376 | 3

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փրկչից մինչև Կայեն պերֆորմանսն ավարտվեց

Հայաստանի պատմության մեջ ադմինիստրատիվ ամենաաննախադեպ ռեսուրսով մարտի 1-ին, քերելով ընդամենը մինչև 20 հազար քաղաքացի, Նիկոլը հասկացավ, որ հանրային հիպնոսի իր պարտիան ավարտված է։ Անգամ եթե հարավաֆրիկյան վուվուզելների փոխարեն իմքայլական տղամարդկանց հագցնեին շոտլանդական յուբկաներ՝ որպես տղամարդկության և վճռականության դեմոնստրացիա, Նիկոլը մարտի 1-ին պարտվեց, ինչպես պարտվել էր 13 տարի առաջ մարտի 1-ին՝ երբ կոչ արեց ժողովրդին բռնության։

Մարտի 1-ին Նիկոլը հասկացավ, որ բռնի բերման ենթարկված քաղաքացին, ընտրության ժամանակ тет-а-тет մնալով քվեաթերթիկի հետ, իրեն բռնի ուժով հրապարակ էվակուացնելու համար վրեժ է լուծելու իր քվեարկությամբ, որովհետև վրեժ լուծելու այլ տարբերակ չունի։ Իսկ հենվել ընդամենը մի քանի տոկոս մարուս տոտաների, ովքեր էքստազի մեջ վերարտադրում են Շուշիի ադրբեջանական լինելու նիկոլական դավաճան թեզն ու հղի կանանց փրթելու կոչեր անող զիբիլի վրա, ինքն էլ է հասկանում, որ էդ մատերիալով որևէ շանս չունի փրկելու իր իշխանության ոսկորները։

Նիկոլը բացառիկ օրինակ է, թե ինչպես կարող է մարդը փրկչից, գրեթե կիսաստվածից երկու տարում դառնալ դավաճան և հայրենադավ։

Նա բառացիկ օրինակ է ֆեյքի, ֆալշի ու կեղծիքի, նա բացառիկ օրինակ է դավաճանության և ատելության։

Ես սկսել եմ գրել իմ առաջին գրական գործը՝ «Փրկչից մինչև Կայեն»։

Վստահ եմ, որ բեսթսելլեր է լինելու։ Հոնորարի կեսը փոխանցելու եմ Նիկոլին՝ որպես գաղափարի ոգեշնչող և բնօրինակ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր