ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է
09:45, 05.03.2021 | mamul.am
2163 | 1

Այսօր` մարտի 5-ին սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1959թ. Արարատ գյուղում, ծառայողի ընտանիքում: 1979թ. ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի պատական ինստիտուտը` գերազանցության դիպլոմով, աշխատել է որպես ուսուցիչ:

1985թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ:
1987-90 թթ.ղեկավարել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժինը: «Հացի փորձություն» գրքի համար արժանացել է Լենինյան կոմերիտմիության մրցանակի:
1990 – 91թթ. իր հրամանատարության ներքո միավորել է Երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:
1991թ. նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:
1992թ. նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական և նախագահի լիազոր ներկայացուցիչ սահմանամերձ գոտում:
1993թ. հիմնադրվել է Երկրապահ կամավորականների միությունը` ընտրվելով ԵԿՄ նախագահ:
1993 – 95թթ. զբաղեցրել է ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետնախարարի պաշտոնը:
1995 – 99թթ. վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:
1998թ. արժանացել է Արցախի Հերոսի կոչման և «Ոսկե արծիվ» շքանշանի:
1999թ. մտել է քաղաքական դաշտ` դառնալով Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ, ապա «Միասնություն» դաշինքի համանախագահ:

1999թ. հունիսին դարձել է ՀՀ վարչապետ:
1999թ. հոկտեմբերի 27-ին սպանվել է Ազգային Ժողովում իրականացված ահաբեկչական գործողության ժամանակ:
1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է ՀՀ Ազգային Հերոսի կոչման և Հայրենիքի շքանշանի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր