ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Կորոնավիրուսով վարակման 442 և մահվան 7 նոր դեպք
11:10, 05.03.2021 | mamul.am
2461 | 0

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Մարտի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 173749 դեպք, որոնցից 164463-ը՝ առողջացած, 3215-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 744863 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 2825 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք: Ունենք 378 առողջացած և 7 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 822 է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր