ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններին հրավիրում ենք Զանգեզուրի միջանցքը շահագործելու»․ Ալիև
11:50, 05.03.2021 | mamul.am
12341 | 2

«Ադրբեջանը, Թուրքիան և Իրանն ընդհանուր դիրքորոշում ունեն տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրականացման հարցում։ Եթե Հայաստանն իրեն նորմալ դրսևորի, կարող է շահել այդ գործընթացից»,- ասել է Ալիևը՝ տնտեսական համագործակցության կազմակերպության հինգշաբթի կայացած գագաթաժողովում։

«Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն ավարտվել է, այն արդեն անցյալում է։ Այժմ մենք մտածում ենք ապագայի մասին։ Սկսել ենք տրանսպորտային նախագծերի քննարկումը, որոնք տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար միավորում են շատ երկրների»,- ասել է նա։

«Նոր միջանցքը, որն անցնելու է Զանգեզուրով և Ադրբեջանի հիմնական մասը կապելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ու Թուրքիայի հետ, նոր հնարավորություններ կստեղծի տրանսպորտային ոլորտում: Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններին հրավիրում ենք Զանգեզուրի միջանցքը շահագործելու»,- նշել է այդ երկրի ղեկավարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր