ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Վարդազարյանը դարձել է դատական համակարգի անաչառության ամենամեծ կասկածը». Հայկ Կոնջորյան
12:20, 05.03.2021 | mamul.am
4083 | 0

«ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը իր՝ ակնհայտ քաղաքական հայտարարությամբ և մարտակոչով ներխուժել է քաղաքական գործընթացների դաշտ»,- այսօր՝ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց իմքայլական պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

Ըստ նրա՝ Վարդազարյանը դարձել է «դատական համակարգի անաչառության ամենամեծ կասկածը»:

«Այն թեզերը, թե իբրև քննարկումը կենտրոնացել է մեկ անձի վրա, ուզում եմ հստակ նշել, որ այդ մի քանի օրերի քննարկումները փաստացի եղել են խորհրդարանի և դատական համակարգի ինչ-որ իմաստով երկխոսություն: Դա եղել է ներկայացուցչական առաջնային մանդատով օժտված մարմնում մեր քաղաքացիներին հուզող առաջնային հարցերի քննարկում, և որ փաստացի այս պարագայում Ռուբեն Վարդազարյանը ոչ թե միայն ներկայացնում է իրեն, այլ՝ ամբողջ դատական համակարգը, և նրա գործունեությունն ու քայլերը, քաղաքականություն ներխուժելն ուղղակիորեն բացասաբար է ազդել ընդհանուր դատական համակարգի վրա, և մենք հույս ունենք որ դատական համակարգի առողջ ուժերը, ազնիվ և պարկեշտ դատավորները ևս հետևություն կանեն Ռ. Վադազարյանի գործունեության վերաբերյալ, և ի վերջո մենք կկարողանանք դատական համակարգն առողջացնել»,- նշել է իշխանական պագամավորը:

«Վարդազարյանը դարձել է դատական համակարգի անաչառության ամենամեծ կասկածը». Հայկ Կոնջորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր