«ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը իր՝ ակնհայտ քաղաքական հայտարարությամբ և մարտակոչով ներխուժել է քաղաքական գործընթացների դաշտ»,- այսօր՝ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց իմքայլական պատգամավոր Հայկ Կոնջորյանը: Ըստ նրա՝ Վարդազարյանը դարձել է «դատական համակարգի անաչառության ամենամեծ կասկածը»: «Այն թեզերը, թե իբրև քննարկումը կենտրոնացել է մեկ անձի վրա, ուզում եմ հստակ նշել, որ այդ մի քանի օրերի քննարկումները փաստացի եղել են խորհրդարանի և դատական համակարգի ինչ-որ իմաստով երկխոսություն: Դա եղել է ներկայացուցչական առաջնային մանդատով օժտված մարմնում մեր քաղաքացիներին հուզող առաջնային հարցերի քննարկում, և որ փաստացի այս պարագայում Ռուբեն Վարդազարյանը ոչ թե միայն ներկայացնում է իրեն, այլ՝ ամբողջ դատական համակարգը, և նրա գործունեությունն ու քայլերը, քաղաքականություն ներխուժելն ուղղակիորեն բացասաբար է ազդել ընդհանուր դատական համակարգի վրա, և մենք հույս ունենք որ դատական համակարգի առողջ ուժերը, ազնիվ և պարկեշտ դատավորները ևս հետևություն կանեն Ռ. Վադազարյանի գործունեության վերաբերյալ, և ի վերջո մենք կկարողանանք դատական համակարգն առողջացնել»,- նշել է իշխանական պագամավորը: |